Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ 25.03.2025 թվականի թիվ 01 արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 17.04.2025 թվականի թիվ 13 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Կարո Հակոբյանի կողմից Մարտունի համայնք, Մարտունի քաղաք,Երևանյան փողոց, 42 շենք, թիվ 7 հասցեում գործող «Հակոբյան Կարո» ԱՁ-ին պատկանող առևտրի կետում առանց համապատասխան թույլտվության ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառք իրականացնելու փաստը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Մարտունի քաղաք, Երևանյան փողոց, 42 շենք, թիվ 7 հասցեում գործող «Հակոբյան Կարո» ԱՁ-ին պատկանող առևտրի կետում առանց համապատասխան թույլտվության ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառք կատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Կարո Հակոբյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
- Կարո Հակոբյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարո Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:
|