Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Յուրիկ Մնացականի Ալեքսանյանի 22.01.2025 թվականի №854-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Սուրբ Խաչ թաղամասի 8-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 10 հասցեում գտնվող, Յուրիկ Մնացականի Ալեքսանյանին (ծնված՝ 22.01.1962 թվականին), Լալա Խաչատուրի Հոռիկյանին (ծնված՝ 02.04.1968 թվականին), Արամ Յուրիկի Ալեքսանյանին (ծնված՝ 27.11.1990 թվականին) և Վարդան Յուրիկի Ալեքսանյանին (ծնված՝ 26.02.1988 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-066-0216-0014 կադաստրային ծածկագրով 0.18463 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 11.84 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը (ներքին մակերեսը՝ 7.47 քմ, կառուցված՝ 2017 թվականին), 5.77 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2017 թվականին), 15.43 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2017 թվականին), 21.68 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 13.74 քմ, կառուցված՝ 2017 թվականին), 21.68 քմ արտաքին մակերեսով ձեղնահարկը (ներքին մակերեսը՝ 19.76 քմ, կառուցված՝ 2018 թվականին), 29.48 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 19.51 քմ, կառուցված՝ 2018 թվականին), 39.25 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը (ներքին մակերեսը՝ 30.37 քմ, կառուցված՝ 2018 թվականին), 41.46 քմ արտաքին մակերեսով անասնաշենքի ձեղնահարկը (ներքին մակերեսը՝ 33.99 քմ, կառուցված՝ 2018 թվականին), 4.12 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2018 թվականին), 1-ին հարկում ինքնակամ ձևափոխված 1 դուռը և 1 լուսամուտը, 2-րդ հարկում 1 լուսամուտը դռան ինքնակամ ձևափոխումը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
բնակելի տան 1-ին հարկի համար՝ 11.84x10000x0.1028=12172 (տասներկու հազար հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ. բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 5.77x10000x0.1028=5932 (հինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ. բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 15.43x10000x0.1028=15862 (տասնհինգ հազար ութ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ. նկուղի համար՝ 21.68x10000x0.1028=22287 (քսաներկու հազար երկու հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ. ձեղնահարկի համար՝ 21.68x10000x0.1028=22287 (քսաներկու հազար երկու հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ. ավտոտնակի համար՝ 29.48x6000x0.1028=18183 (տասնութ հազար հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ. անասնաշենքի համար՝ 39.25x6000x0.1028=24209 (քսանչորս հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ. անասնաշենքի ձեղնահարկի համար՝ 41.46x6000x0.1028=25573 (քսանհինգ հազար հինգ հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ. պարսպի համար՝ 4.12x6000x0.1028=2541 (երկու հազար հինգ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ. 1-ին հարկում ինքնակամ ձևափոխված 1 դռան և 1 լուսամուտի համար՝ 2x10000x0.1028=2056 (երկու հազար հիսունվեց) ՀՀ դրամ. 2-րդ հարկում 1 լուսամուտը դռան ինքնակամ ձևափոխման համար՝ 1x10000x0.1028=1028 (հազար քսանութ) ՀՀ դրամ. ընդամենը՝ 152130 (հարյուր հիսուներկու հազար հարյուր երեսուն) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023BQJXKV):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Սուրբ Խաչ թաղամաս, 8-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 10 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|