|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2025 թվականի N 465-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՂԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԷԴԻԿ ԳԱՌՆԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԻՐ ՄԱՅՐ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐՄԵՆԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՊԱՏՐՈՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» պահանջը, Մարգարիտ Արմենակի Մնացականյանի և Էդիկ Գառնիկի Մնացականյանի 28.03.2025 թվականի դիմումները, Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի 31.03.2025 թվականի թիվ 03 արձանագրությունը և նկատի ունենալով, որ Մարգարիտ Արմենակի Մնացականյանն ունի առողջական խնդիրներ և ի վիճակի չէ ինքնուրույն իրականացնելու իր իրավունքներն ու պարտականությունները՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի բնակիչ Էդիկ Գառնիկի Մնացականյանին (ծնված՝ 21․05․1975 թվականին) նշանակել իր մայր Մարգարիտ Արմենակի Մնացականյանի (ծնված՝ 03․05․1951 թվականին) պատրոն՝ նրան իրավունք վերապահելով Մարգարիտ Արմենակի Մնացականյանի անունից և շահերից ելնելով նրա համաձայնությամբ կնքելու բոլոր անհրաժեշտ գործարքները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|