|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հոկտեմբերի 2024 թվականի N 152-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԱՀԱՐՈՆ ՍՈԿՐԱՏԻ ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԱՈՒՐԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՎ ՀԱԳՈՒՍՏԻ ԽԱՆՈՒԹԻ ՄԱՆՍԱՐԴ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի սահմանագծով Ահարոն Սոկրատի Ադիլխանյանի և Լաուրա Սերյոժայի Ադիլխանյանի կողմից Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 37 հասցեում գտնվող իրենց սեփականության իրավունքով պատկանող հագուստի խանութի մանսարդ կառուցելու:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|