Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող ճանապարհի սահմանագծով Աղասի Սաֆրազբեկի Հայրապետյանի, Անուշ Խաչիկի Հակոբյանի, Անահիտ Աղասու Հայրապետյանի և Ալլա Աղասու Հայրապետյանի կողմից Վաղաշեն բնակավայրում գտնվող իրենց սեփականության իրավունքով պատկանող 05-082-0010-0007 կադաստրային ծածկագրով հողամասում անասնաշենք-հացատուն կառուցելու:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|