Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշման 48-րդ կետը, Հենզել, Մարետա, Գարիկ Ներսիսյանների և Ռուզանա Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Վարդաձոր բնակավայր, Ալաշկերտի փողոց, թիվ 74 հասցեում գտնվող 05-084-0076-0009 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,1595 հա մակերեսով փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Հենզել Գառնիկի Ներսիսյանի (ծնված՝ 17․03.1962 թվականին), Մարետա Ռուբեկի Ներսիսյանի (ծնված՝ 01․05.1964 թվականին), Ռուզանա Հենզելի Հայրապետյանի (ծնված՝ 01․11.1983 թվականին) և Գարիկ Հենզելի Ներսիսյանի (ծնված՝ 13․10.1984 թվականին) սեփականության իրավունքը (ընդհանուր հողամասի հատկացումը՝ 1.1 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդաձոր բնակավայր, Ալաշկերտի փողոց, թիվ 74 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|