Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 86
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի վեցերորդ նստաշրջանի հինգերորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) «Հակոբյան» պարային ստուդիայի տնօրեն Ռուզաննա Սարգսյանին նվիրատվությամբ գումար տրամադրելու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի №259-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին դրամական օգնություններ տրամադրելու մասին.
    4) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Ծովինար բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչներ Գոռ Վոլոդիայի Կարապետյանին, Արմեն Սարիբեկի Սարգսյանին, Զոլաքար բնակավայրի բնակիչ Վլադիմիր Ազատի Մհերյանին, Վաղաշեն բնակավայրի բնակիչ Ասատուր Միրզաջանի Մարգարյանին, Վարդաձոր բնակավայրի բնակիչներ Ժորիկ Նորիկի Կարապետյանին, Հայկ Արայիկի Ղազարյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի վարդենիկ բնակավայրի 05-085-1090-0001, 05-085-1089-0001 և 05-085-1088-0001 կադաստրային ծածկագրերով փողոցներն անվանափոխելու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 23-րդ փողոց, թիվ 6/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0128-0118 կադաստրային ծածկագրով 0.025 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-039-0218-0013 կադաստրային ծածկագրով 0.01936 հա և 05-039-0218-0014 կադաստրային ծածկագրով 0.06043 հա մակերեսներով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասերը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում գտնվող 05-034-0323-0004 կադաստրային ծածկագրով 0.5715 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0314-0036 կադաստրային ծածկագրով 1.05829 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 585.0 հա ընդհանուր մակերեսով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 435.0 հա ընդհանուր մակերեսով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 160.0 հա մակերեսով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 150.0 հա մակերեսով արոտավայրը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 30.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը և 2.3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028 թվականների տեղական պլանը հաստատելու մասին.
    17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Արծվանիստի մշակույթի կենտրոն», «Ծովինարի մշակույթի կենտրոն», «Զոլաքարի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Լիճքի մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն», «Ձորագյուղի մշակույթի կենտրոն», «Վարդաձորի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին.
    18) 2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Արծվանիստի մշակույթի կենտրոն», «Ծովինարի մշակույթի կենտրոն», «Զոլաքարի մշակույթի կենտրոն», «Ներքին գետաշենի մշակույթի կենտրոն», «Լիճքի մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն», «Ձորագյուղի մշակույթի կենտրոն», «Վարդաձորի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    19) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվան մանկապատանեկան կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
    20) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության «Արծվանիստի մշակույթի կենտրոն», «Ծովինարի մշակույթի կենտրոն», «Զոլաքարի մշակույթի տուն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Լիճքի մշակույթի տուն», «Ծովասարի մշակույթի կենտրոն», «Ձորագյուղի մշակույթի կենտրոն», «Վարդաձորի մշակույթի կենտրոն» մշակութային հիմնարկները լուծարելու և համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի №22-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
    21) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.
    22) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին.
    23) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 29-ի №45-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
    24) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի առաջին հերթական նիստի օրը սահմանելու մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Օլգա Դավթյանը և Լուսինե Վարդանյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner