Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Արման Ռաֆիկի Մրտեյանի 23.05.2022 թվականի դիմումը՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեից Զոլաքար բնակավայրի բնակիչ Արման Ռաֆիկի Մրտեյանին տրամադրել 200000 (երկու հարյուր հազար) դրամ դրամական օգնություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|