Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 80-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 27․09.2024 թվականի թիվ 139-Ա որոշումը, Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով հատկացնելու համար մրցութային հանձնաժողովի 05.12.2024 թվականի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0435-0141 կադաստրային ծածկագրով 0,50003 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել Զոհրակ Լևոնի Վարդանյանին (ծնված՝ 22․10․1955 թվականին) և կնքել վարձակալության պայմանագիր:
2.Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 55000 (հիսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
3.Զոհրակ Լևոնի Վարդանյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ կատարելու գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: