Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 281
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 534-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2025 թվականի N 534-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-034-0370-0006, 05-034-0369-0038, 05-034-0328-0016 ԵՎ 05-034-0383-0032 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Զոլաքար բնակավայրի բնակիչներ Հրաչիկ, Անուշ, Նաիրուհի, Սոնա և Թամարա Գևորգյանների՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №05022025-05-0064, տրված՝ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №09042025-05-0017, տրված՝ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին,  անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №09042025-05-0010, տրված՝ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №11042025-05-0015, տրված՝ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․

  1. Հրաչիկ Ջանիկի Գևորգյանին (ծնված՝ 26.12.1962 թվականին), Անուշ Բախտոյի Գևորգյանին (ծնված՝ 20.03.1961 թվականին), Նաիրուհի Հրաչիկի Գևորգյանին (ծնված՝ 21.05.1986 թվականին), Սոնա Հրաչիկի Գևորգյանին (ծնված՝ 29.01.1988 թվականին) և  Թամարա Հրաչիկի Գևորգյանին (ծնված՝ 14.03.1991 թվականին)  սեփականության իրավունքով պատկանող 05-034-0370-0006 կադաստրային ծածկագրով 0,5758 հա մակերեսով, 05-034-0369-0038 կադաստրային ծածկագրով 0,2686 հա  մակերեսով, 05-034-0328-0016 կադաստրային ծածկագրով 0,6583 հա  մակերեսով և  05-034-0383-0032 կադաստրային ծածկագրով 0,590764 հա մակերեսով  վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
  2. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականները ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
  4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասերն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner