|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հունվարի 2025 թվականի N 188-Լ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N141-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 21․01․2025 թվականի թիվ 91-Ա հրամանը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N141-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1.100 և 1.117 կետերը. 2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․126 կետով «1.126 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3․1-67) պաշտոնի անձնագիր (հավելված N126)». 3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․127 կետով «1.127 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3․1-68) պաշտոնի անձնագիր (հավելված N127)». 4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․128 կետով «1.128 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3․1-69) պաշտոնի անձնագիր (հավելված N128)»։
- Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|