Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ծովասար բնակավայրի բնակիչներ Աշոտ, Իրինա Կարապետյանների և Ֆլորա Աբրահամյանի՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №11042025-05-0086, տրված՝ 2025 թվականի ապրիլի 11-ին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №14042025-05-0013, տրված՝ 2025 թվականի ապրիլի 14-ին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №10042025-05-0034, տրված՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №10042025-05-0017, տրված՝ 2025 թվականի ապրիլի 10-ին և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №14042025-05-0053, տրված՝ 2002 թվականի մարտի 5-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
- Աշոտ Վելիբեկովի Կարապետյանին (ծնված՝ 13.03.1965 թվականին), Իրինա Վելիբեկովի Կարապետյանին (ծնված՝ 01.01.1972 թվականին) և Ֆլորա Վելիբեկովի Աբրահամյանին (ծնված՝ 01.01.1975 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-036-0220-0020 կադաստրային ծածկագրով 0,1391 հա մակերեսով խոտհարքը, 05-036-0207-0179 կադաստրային ծածկագրով 1,0889 հա մակերեսով, 05-036-0220-0019 կադաստրային ծածկագրով 0,1141 հա մակերեսով, 05-036-0237-0188 կադաստրային ծածկագրով 0,8637 հա մակերեսով և 05-036-0220-0022 կադաստրային ծածկագրով 0,2467 հա մակերեսով վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականները ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասերն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|