Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետը և 33-րդ կետը՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, 1-ին փակուղի, թիվ 9 հասցեում գտնվող 05-003-0502-0095 կադաստրային ծածկագրով գույքի բաժանումից առաջացող գույքերին տրամադրել հետևյալ հասցեները՝
0,01185 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Մարտունի քաղաք, Կամոյի փողոց, 1-ին փակուղի, թիվ 9 հասցեն,
0,00608 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Մարտունի քաղաք, Կամոյի փողոց, 1-ին փակուղի, թիվ 9/1 հասցեն:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: