Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 180
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 15/1 ՇԵՆՔ, ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՅՆՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի №521-Ա որոշման 5-րդ կետը և Մարտունի քաղաքի Շահումյան փողոց, 15/1 շենք, բնակարան 10 հասցեի բնակիչ Կարեն Համբարձումի Գրիգորյանի 30.08.2023 թվականի №5075-Ք դիմումը՝

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի 15/1 շենք, թիվ 10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0451-0104-001-010 կադաստրային ծածկագրով 53.07 քմ մակերեսով բնակարանը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №23062021-05-0062 վկայական, տրված՝ 2021 թվականի հունիսի 23-ի, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված հողամասի ծածկագիրը՝ 05-003-0451-0104, մակերեսը՝ 0.1942 հա) նվիրատվության պայմանագրով օտարել այդ բնակարանում բնակվող Կարեն Համբարձումի Գրիգորյանի ընտանիքին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.29 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Նաղաշ Հակոբյանը և Հակոբ Բարոյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner