2025 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի ութերորդ նստաշրջանի առաջին հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին. 4) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի և Վաղաշեն բնակավայրի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին. 5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի 05-036-0737-0001 կադաստրային ծածկագրով համայնքային նշանակության փակուղուն հասցե տրամադրելու մասին. 6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին. 7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-085-0335-0066 կադաստրային ծածկագրով 0.5153 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0543-0096, 05-027-1014-0009 և 08-027-0307-0018 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-027-2098-0011 կադաստրային ծածկագրով 2.0157 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Քարաձորի» անդեզիտաբազալտների հանքավայրի շահագործման աշխատանքների իրականացման ծրագրին նախնական համաձայնություն տալու մասին. 11) «Լիճք հանքային ջրերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող Լիճք ածխաթթվային հանքային ջրերի գործարանի կառուցման և արտադրության աշխատանքների իրականացման ծրագրին նախնական համաձայնություն տալու մասին. 12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Ծովինար և Երանոս բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա գտնվող բարդի տեսակի ծառերը հատելու համաձայնություն տալու մասին. 13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 30-ի №222-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 14) 2020 թվականի 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմներում զոհված զինծառայողների՝ պատերազմից հետո երեխա ունեցած մայրերին միանվագ գումար տրամադրելու մասին. 15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի՝ արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակիչներին դրամական հատուցումներ տրամադրելու մասին. 16) «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում Մարտունի համայնքի լիազորված ներկայացուցիչ նշանակելու մասին. 17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մի խումբ բնակիչների համար փոխադրամիջոցների և անշարժ գույքերի հարկի գծով արտոնություններ սահմանելու մասին. 18) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|