Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, Երանոս բնակավայրի վարչական ղեկավարի 18.05.2023 թվականի N155 գրությունը, 05-033-0085-0003 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և քաղաքացու անունով հաշվառված 05-033-0085-0003 կադաստրային ծածկագրով 0.1154 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության կապի օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ:
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ գործընթացը կազմակերպելու համար համապատասխան հողաշինարարական գործը ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|