Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի թիվ 187-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ․
1․«Մարտ Գազ» ՍՊԸ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Աբովյան փողոց, թիվ 7 հասցեում գործող գազալցակայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար:
2․«Մարտ Գազ» ՍՊԸ-ի տնօրենին՝ Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 100000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: