Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի և 33-րդ կետի պահանջները՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայր, Բ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 46 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գույքի բաժանումից առաջացող գույքերին տրամադրել հետևյալ հասցեները՝
0.00862 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վերին Գետաշեն բնակավայր, Բ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 46/2 հասցեն,
0.04578 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վերին Գետաշեն բնակավայր, Բ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 46 հասցեն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: