Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 789-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 789-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ՆԵՐՔԻՆ ԴԵՄԵՐ ԹԱՂԱՄԱՍ, ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ 05- 084-0213-0115 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.106 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի, 35-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն որոշումը, Մելանյա Շամխալի Ասեյանի դիմումը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայր, Ներքին Դեմեր թաղամաս, թիվ 2 հասցեի 05-084-0213-0115 կադաստրային ծածկագրով 0.106 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և նրա վրա կառուցված 1060 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը (ներքին մակերեսը՝ 944.9 քմ, կառուցված՝ 1990 թվականին) հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18032024-05-0091 ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Մելանյա Շամխալի Ասեյանին (ծնված՝ 05.12.1957 թվականին):
  2. Մելանյա Շամխալի Ասեյանին` վճարել անասնաշենքի արժեքը` 1060x20000x0.1028=2179360 (երկու միլիոն հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ և հողամասի արժեքը՝ 1060x792=839520 (ութ հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր քսան) դրամ, ընդամենը՝ 3018880 (երեք միլիոն տասնութ հազար ութ հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
  3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner