Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 37-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող 05-045-0046-0002 կադաստրային ծածկագրով 0.1236 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։
- Ուժը կորցրած ճանաչել Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 1-ին փողոց, թիվ 18 հասցեում գտնվող 05-045-0010-0207 ծածկագրով հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համաձայնություն տալու մասին» №19-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|