Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 163
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի յոթերորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում դպրոցի կառուցման ծրագրին նախնական համաձայնություն տալու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Դանիել Ռազմիկի Արզումանյանի բնակելի կառուցապատման հողամասում առկա թվով երկու բարդի տեսակի ծառերը հատելու համաձայնություն տալու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի և Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Ծովասար, Վարդաձոր, Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների, Մադինա-Լեռնակերտ բնակավայրերը միացնող ճանապարհի ասֆալտապատման, ինչպես նաև Աստղաձոր, Գեղհովիտ, Ձորագյուղ բնակավայրերում պաշտպանիչ պատերի կառուցման և Ձորագյուղ բնակավայրի 10-րդ փողոցի կամրջի վերանորոգման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթի, Ալաշկերտի, Չարենցի, Մխիթար Հերացու, Ներսիսյան փողոցների երկկողմանի մայթերի, ինչպես նաև Մարտունի քաղաքի գերեզմանոց բարձրացող ճանապարհի և Արծվանիստ բնակավայրի գերեզմանոց մտնող ճանապարհի քարե սալիկներով կառուցման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի և Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Երանոս բնակավայրերի տարբեր փողոցներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերում և համայնքի բնակավայրերը միացնող կենտրոնական ճանապարհներին նոր լուսավորության համակարգերի կառուցման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ձորագյուղ, Ծովասար, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների, ինչպես նաև Վաղաշեն և Գեղհովիտ բնակավայրերում փակ դրենաժների և Ներքին Գետաշեն, Վարդենիկ բնակավայրերում խորքային հորերի կառուցման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի և Վերին Գետաշեն բնակավայրում խմելու ջրի ջրահավաք ավազանի կառուցման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Գ. Զիրոյան 31, Գ. Զիրոյան 25, Գարեգին Նժդեհի 9, Թումանյան 7, Թումանյան 5, Զորավար Անդրանիկի 7, Վարդենիկ բնակավայրի Բանավան 7, 5 և 2 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի գոյություն ունեցող շենքի քանդման և նոր շինության կառուցման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    10) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Աստղաձոր, Ձորագյուղ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 21-րդ փողոց, թիվ 11/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-045-0088-0009 կադաստրային ծածկագրով 0.07 հա մակերեսով հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, 1-ին փակուղի, թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0502-0120 կադաստրային ծածկագրով 0.0064 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 650.0 հա մակերեսով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին դրամական օգնություններ տրամադրելու մասին.
    16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ցուցասրահը Միսաք Մանուշյանի անունով անվանակոչելու մասին.
    17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Տիգրան Ալֆրեդի Բաղիշջանյանի համար անշարժ գույքի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին.
    18) «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարում մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրելու համար համայնքի բյուջեից գումար տրամադրելու մասին.
    19) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 6-րդ փողոց, թիվ 30,52 հասցեում գտնվող 05-013-0242-0059 կադաստրային ծածկագրով 0.7075 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համաձայնություն տալու մասին.
    20) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի» անդեզիտաբազալտների ապարների հետախուզման և վերագնահատման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրին հավանություն տալու և երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակելու նախնական համաձայնություն տալու մասին.
    21) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-027-2102-0012 կադաստրային ծածկագրով 3.1341 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու և Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 27-ի №137-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին.
    22) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Սեդրակ Սահակյանը, Լուսինե Վարդանյանը, Տիգրան Ալեքսանյանը և Հայկ Ալեքսանյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner