Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 4 գազատար խողովակաշարը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական N08042024-05-0048, տրված՝ 08.04.2024 թ., գազատար խողովակաշար՝ d=159 մմ-10 մ, d=76 մմ-455 մ, d=108 մմ-311 մ, d=89 մմ-224 մ, (N1) OTS Q=160 մ3/ժ պահարանային ճնշման կարգավորիչ, (N2) OTS Q=160 մ3/ժ պահարանային ճնշման կարգավորիչ, 15061390 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համար:
- Առաջարկել Մարտունի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|