Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 268
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1204-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 1204-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԳԵՏԱՓՆՅԱ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 1/5 ՀԱՍՑԵԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-066-0309-0037 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.503076 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՇՈՏ ԳԱՌՆԻԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի գործ 2-7 վճիռը, նկատի ունենալով, որ դատարանի վճռով գնման նախապատվության իրավունքով 99 տարով Աշոտ Գառնիկի Կիրակոսյանին վարձակալության է հանձնվել 0.533 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս, հետագայում կատարվել է գույքի բաժանում և նշված հողամասը բաժանվել է 0.03 քմ և 0.503076 քմ մակերեսներով մասերի, որից հետո անհրաժեշտություն է առաջացել բաժանված հողամասերի համար կնքելու իրենց չափերին համապատասախանող վարձակալության պայմանագրեր՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի Գետափնյա թաղամասի 1-ին փողոց, թիվ 1/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0309-0037 կադաստրային ծածկագրով 0.503076 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01072025-05-0002) գնման նախապատվության իրավունքով տրամադրել Աշոտ Գառնիկի Կիրակոսյանին (ծնված՝ 04.06.1954 թվականին):
  2. Նկատի ունենալով, որ դատարանի 29.12.2007 թվականի գործ 2-7 վճռով հողամասը վարձակալության է տրամադրվել 99 տարի ժամկետով, հողամասը վարձակալության տրամադրել մինչև 2106 թվականի դեկտեմբերի 29-ը:
  3. Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով, որը կազմում է  39844 (երեսունինը հազար ութ հարյուր քառասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։
  4. Աշոտ Գառնիկի Կիրակոսյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ կատարելու գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner