Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։ 
 
- Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեում հատկացնել 40000000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 
 
- Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ մինչև 40000000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ:
 
- Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի: 
 
- Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած: 
 
- Համայնքի ղեկավարին՝ 
 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում.  2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել համայնքի ավագանուն.  3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։  
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
 
  |