Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի, 35-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումը, Վարդան Չեչերինի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դուրան թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 10 հասցեի 05-066-0121-0008 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12239 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրա վրա կառուցված 202.66 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 143.68 քմ, կառուցված՝ 2017 թվականին, հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04062024-05-0051) ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Վարդան Չեչերինի Հակոբյանին (ծնված՝ 08.08.1969 թվականին):
2.Վարդան Հակոբյանին` վճարել բնակելի տան արժեքը` 202.66x1028=208334 դրամ (երկու հարյուր ութ հազար երեք հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ և հողամասի արժեքը՝
1000x792=792000 (յոթ հարյուր իննսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
223.9x792x3=531986 (հինգ հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ,
ընդամենը՝ 1532320 ( մեկ միլիոն հինգ հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: