|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 փետրվարի 2025 թվականի N 313-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-087-0201-0204 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,51491 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՀԱՄԱԶԱՍՊ ՄԱԿԵԴՈՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 80-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 201-Ա որոշումը, Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով հատկացնելու համար մրցութային հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 արձանագրությունը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-087-0201-0204 կադաստրային ծածկագրով 0,51491 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով 10 (տասը) տարի ժամկետով տրամադրել Համազասպ Մակեդոնի Մխիթարյանին (ծնված՝ 02․12․1968 թվականին) և կնքել վարձակալության պայմանագիր:
- Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 9000 (ինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
- Համազասպ Մակեդոնի Մխիթարյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ կատարելու գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|