Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 8-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2023 թվականի N 8-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի չորրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 05-087-0423-0002 ծածկագրով 900.0 հա մակերեսով, 05-087-0583-003 ծածկագրով 600.0 հա մակերեսով արոտավայրերը և 05-087-0463-0001 ծածկագրով 500.0 հա մակերեսով խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 05-085-0193-0001 ծածկագրով 120.0 հա և 100.0 հա մակերեսներով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 100.0 հա, 170 հա, 160 հա, 60 հա մակերեսներով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 12.0 հա մակերեսով խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0532-0325 ծածկագրով տարածքից 3.0 հա, 2.0 հա և 3.0 հա մակերեսներով, 05-027-0701-0001 ծածկագրով 1.5 հա մակերեսով և 05-027-0525-0006 ծածկագրով 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0419-0001 ծածկագրով տարածքից 5.0 հա, 4.0 հա, 5.0 հա մակերեսներով և 05-034-0420-0001 ծածկագրով 7.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-016-0128-0024 ծածկագրով 1.0011 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-036-0210-0004 ծածկագրով 1.4277 հա մակերեսով, 05-036-0204-0002 ծածկագրով 0.6264 հա մակերեսով և 05-036-0210-0003 ծածկագրով 0.243 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-084-0035-0025 ծածկագրով 0.0336 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող մշակույթի տան առաջին հարկի նախասրահի 4.32 քմ տարածքը վարձակալությամբ հատկացնելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 1-ին փողոց, թիվ 18 հասցեում գտնվող 05-045-0010-0207 ծածկագրով հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համաձայնություն տալու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի 05-039-0737-0001 ծածկագրով համայնքային նշանակության փակուղին անվանակոչելու մասին.
    13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի 1-ին փողոցի 1-ին փակուղին, 1-ին փողոցի 1-ին նրբանցքը, 1-ին փողոցի 2-րդ նրբանցքը, 1-ին փողոցի 3-րդ նրբանցքը, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքը, 1-ին փողոցի 5-րդ նրբանցքը և 1-ին փողոցի 6-րդ նրբանցքն անվանափոխելու մասին.
    14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի 05-016-0663-0001, 05-016-0669-0001 և 05-016-0665-0001 ծածկագրերով փողոցներն անվանափոխելու մասին.
    15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում գտնվող 05-062-0045-0072, 05-062-0109-0129 և 05-0062-0110-0021 կադաստրային ծածկագրերով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի՝ Մարտունի համայնքի 1/2 բաժնեմասերը Սամվել Մանուկի Խաչատրյանին նվիրատվությամբ օտարելու մասին.
    16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատանքային խմբի կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում հայտնաբերված թերությունները վերացնելու մասին.
    17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության «Զոլաքարի մանկապարտեզ», «Ծովասարի մանկապարտեզ», «Ծովինարի մանկապարտեզ», «Մարտունի քաղաքի Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», «Մարտունու երաժշտական դպրոց» և «Վարդենիկի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
    18) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության «Ծովասարի մանկապարտեզ», «Ծովինարի մանկապարտեզ» և «Զոլաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    19) 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինվորների՝ պատերազմից հետո երեխա ունեցած մայրերին դրամական օգնություն տրամադրելու մասին.
    20) 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներին դրամական օգնություն տրամադրելու մասին.
    21) 2023 թվականի հունվարի 19-ին հրդեհից զոհված զինծառայող Համլետ Սպարտակի Դավթյանի ընտանիքին դրամական օգնություն տրամադրելու մասին.
    22) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.
    23) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին.
    24) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին.
    25) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի բնակիչ Սուրեն Մարգարի Մեսրոպյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    26) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Յուրիկ Համլետի Ժամկոչյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով ավտոտնակ, հացատուն, անասնաշենք կառուցելու համաձայնություն տալու մասին.
    27) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Արամ Սայադի Սեդրակյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով ավտոտնակ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    28) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Թաթուլ Լևիկի Հակոբյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով հացատուն, մառան կառուցելու համաձայնություն տալու մասին.
    29) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 30-ի №206-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
    30) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց փոխանցելու համաձայնություն տալու մասին.
    31) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -19

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner