Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 408
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 681-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2025 թվականի N 681-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐՔԻՆ ԴՈՒՐԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 15/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-066-0121-0025 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 28.03.2025 թվականի 36-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Հովիկ Ոզիրի Գալոյանի 17.05.2025 թվականի №3400-Ք դիմումը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 15/1 հասցեում գտնվող, Հովիկ Ոզիրի Գալոյանին (ծնված՝ 06.05.1970 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-066-0121-0025 կադաստրային ծածկագրով 0.2345 հա փաստացի օգտագործվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 47.22 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 31.82 քմ, կառուցված՝ 2008 թվականին) և 165.66 քմ արտաքին մակերեսով գրասենյակը (ներքին մակերեսը՝ 129.32 քմ, կառուցված՝ 2008 թվականին)   ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝ 
    նկուղի համար՝ 47.22x15000x0.1028=72813 (յոթանասուներկու հազար ութ հարյուր տասներեք) ՀՀ դրամ.
    գրասենյակի համար՝ 165.66x15000x0.1028=255448 (երկու հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր քառասունութ) ՀՀ դրամ.
    ընդամենը՝ 328261 (երեք հարյուր քսանութ հազար երկու հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  4. Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված սեփականության իրավունքի պետական գրանցման №17022025-05-0060 վկայականը:
  5. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  6. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դուրան թաղամաս, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 15/1 հասցեն։
  7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner