Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N31-Ն որոշմամբ հաստատված կարգը՝
- Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի Մարզի Մարտունի համայնքի ղեկավարին կից՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմին հետևյալ կազմով՝
Դավթյան Թաթուլ – համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար. Դավթյան Դավիթ – համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար. Մնացականյան Հակոբ – համայնքապետարանի աշխատակազմի հողաշինության և քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատար. Բաղիշջանյան Վարդան – համայնքապետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար. Սիմոնյան Հուսիկ – համայնքի ղեկավարի խորհրդական. Մհերյան Վարազդատ – համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար. Մանուկյան Վարդան – համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնակատար. Աբրոյան Սահակ – համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար. Գևորգյան Անահիտ - «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ. Խաչատրյան Արտուշ - «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր տնօրեն. Արշակյան Տարոն – համայնքի ավագանու անդամ. Մովսիսյան Անդրանիկ – համայնքի ավագանու անդամ. Հակոբյան Նաղաշ – համայնքի ավագանու անդամ:
- Խորհրդակցական մարմնի նախագահ է հանդիսանում Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը: Համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ խորհրդակցական մարմնի նախագահի գործառույթներն իրականացնում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը:
- Խրհրդակցական մարմնի քարտուղար է հանդիսանում Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Հովհաննիսյանը:
- Խորհրդակցական մարմինը գործում Է մինչև համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը։
- Խորհրդակցական մարմնի անդամները խորհրդակցական մարմնի կազմում ընդգրկվում են մինչև համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|