Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Զոլաքար բնակավայրի 15-րդ փողոցի թիվ 45 գազատար խողովակաշարը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական N08082023-05-0030, տրված՝ 08.08.2023 թ., D=159 մմ, L=457 մ, D=125 մմ, L=354 մ, D=108 մմ, L=106 մ, D=89 մմ, L=103 մ, D=76 մմ, L=338 մ, D=57 մմ, L=257 մ, 31471520 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համար:
- Առաջարկել Մարտունի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|