Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-2 թաղամասի 12-րդ փողոց, թիվ 24/10 հասցեում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն (հիմք՝ 1-ը հուլիսի 2019 թվականի N 01072019-05-0020 վկայական) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Լիճքի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով։
- Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը փոխանցել երրորդ անձի, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|