Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Էդմոն Հարությունի Գևորգյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Վանքի թաղամասի 5-րդ փողոց, թիվ 18 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել մանսարդային հարկ. 2) Վազգեն Թորգոմի Կիրակոսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Սբ. Խաչ թաղամասի 4-րդ փողոց, թիվ 16 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել հացատուն-ավտոտնակ-անասնաշենք. 3) Մեսրոպ Շաքրոյի Մնացականյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Վանքի թաղամասի 8-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել կիսանկուղային հարկով հանդիսությունների սրահ. 4) Թամարա Մերուժանի Մխիթարյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Վերին Գետաշեն բնակավայրի Բ թաղամասի 3-րդ փողոց, թիվ 11/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|