Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 և 76-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի պահանջը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-10 թաղամասի 1-ին փողոց, թիվ 92/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-039-0218-0013 կադաստրային ծածկագրով 0.01936 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հանգստի համար նախատեսված) 30 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել կառուցապատման իրավունքով՝ տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 23000 (քսաներեք հազար) դրամ։
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-10 թաղամասի 1-ին փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-039-0218-0014 կադաստրային ծածկագրով 0.06043 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հանգստի համար նախատեսված) 30 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել կառուցապատման իրավունքով՝ տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 72000 (յոթանասուներկու հազար) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|