Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 612-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2025 թվականի N 612-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՎԱԿԱՆ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ՏԱՐՈՆ ՕՆԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԱՆ ՕՆԻԿԻ ԱԴԱՄՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունը կառուցված չէ կամ չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Բավական Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 1-ին փողոց, թիվ 24 հասցեում գտնվող շինության նկատմամբ Բավական Սուրիկի Հայրապետյանի՝ (ծնված՝ 01․04.1971 թվականին), Տարոն Օնիկի Հայրապետյանի՝ (ծնված՝ 20․02.1989 թվականին) և Շուշան Օնիկի Ադամյանի՝ (ծնված՝ 09․02.1991 թվականին) շինության սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0102-0001 կադաստրային ծածկագրով 0,14246 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 65․26 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1965 թվականին)  սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,33 հա):
  2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
  3. Անշարժ գույքին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 1-ին փողոց, թիվ 24 հասցեն:
  4. Հողամասի վրա առկա է 65․07 քմ  մակերեսով ինքնակամ կառուցված նկուղ՝ կառուցված 2019 թվականին։
  5. Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner