2022 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2-ԻՆ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով`
- Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի բաղադրիչ 2-ին մասնակցելու համար դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի տարբեր կարիքների համար տեխնիկաների ձեռքբերման և կոմունալ ծառայությունների բարելավման առաջնահերթ խնդրով:
- Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում` ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան:
- Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
- Առաջարկել համայնքի ղեկավարին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
- Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|