Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 48 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը (հիմք՝ 21.08.2010 թվականի N 2660404 վկայական) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով։
- Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը փոխանցել երրորդ անձի, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|