Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 161-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2023 թվականի N 161-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 15-ի արտահերթ նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին. 
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 30-ի №211-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի №248-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
    4) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի բնակիչ Զավեն Լուկաշի Կարապետյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    5) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակիչ Լավրենտ Կոստանի Հովհաննիսյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    6) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից մարտունի քաղաքի բնակիչ Սարգիս Մանուչի Սողոյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված մառանն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Էդգար Աղաբեկի Սիմոնյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով բնակելի տուն կառուցելու համաձայնություն տալու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ալիկ Անդրանիկի Դավթյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով ավտոտնակ և պարիսպ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Անահիտ Զալիբեկի Գևորգյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով հացատուն և պարիսպ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Սառնաղբյուր հանդամասի թիվ 2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-039-0397-0036 կադաստրային ծածկագրով հողամասը և նրա վրա առկա օրինական ճանաչված անասնաշենքն ինքնակամ կառույցն իրականացրած անձ Վաչագան Սպարտակի Մարգարյանին ուղղակի վաճառքով օտարելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի թաղամասի թիվ 4/20 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0530-0176 կադաստրային ծածկագրով 0.009377 հա մակերեսով խառը կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0134-004 կադաստրային ծածկագրով 1.9682 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով մարտունի քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
    13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի №30-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
    14) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի շարժական վագոն-տնակի վերանորոգման նպատակով շինարարական նյութեր տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին.
    16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կարիքների համար ԳՄՄՀ-ԳՀԱՊՁԲ-23/03 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգը չկայացած համարելու մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -11

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -1

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner