| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  31  հոկտեմբերի  2023 թվականի N 211-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ, ԱՐՑԱԽԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ, ԿՈՄԻՏԱՍԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՏՎԱԾԻ, ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՄՈ ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ՎԱՐԴԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱԼԱՇԿԵՐՏԻ ՓՈՂՈՑԻ ԵՎ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՄԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԸՆԿԱԾ ՀԱՏՎԱԾԻ, ԾՈՎԻՆԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 3-ՐԴ  ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԱՅԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍԱԼԱՐԿՄԱՄԲ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝ 
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Նարեկացու, Արցախի, Պարույր Սևակի, Կոմիտասի փողոցների, Շահումյան փողոցի հարակից հատվածի, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան փողոցի, Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտի փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկում ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի կառուցում սալարկմամբ ծրագիրը։ 
 
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը: 
 
- Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2024 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։ 
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  | 
 Կողմ -14  ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |