Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 231-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2022 թվականի N 231-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՉՈՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի չորրորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 50.0 հա մակերեսով արոտավայրը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 16.0 հա մակերեսով խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1170.0 հա ընդհանուր մակերեսով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.70 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    5) Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Արամ Ավետիքի Պետրոսյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ավտոտնակ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    6) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Արկադի Վազգենի Հովնիկյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի թաղամասի 20/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0530-0174 ծածկագրով 0.0009 հա մակերեսով հասարական կառուցապատման հողամասը աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի ««Լիճքի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» N77-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
    10) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղական տուրքերի, վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.
    11) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին.
    12) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    13) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    14) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության երաժշտական դպրոցների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    15) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    16) 2023 թվականի համար «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվան մանկապատանեկան կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողերի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    17) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    18) «Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում» և «Մարտունի համայնքի թիվ 2 կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
    19) Հայաստանի Հանրապետության գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար հավելավճար սահմանելու մասին.
    20) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.
    21) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայությամբ գործող «Արծվանիստի մանկապարտեզ», «Վաղաշենի մանկապարտեզ» և «Երանոսի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
    22) Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին դրամական օգնություններ տրամադրելու մասին.
    23) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի № 119-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
    24) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի փոխհատուցում կատարելու մասին.
    25) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստի օրը սահմանելու մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -17

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner