2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՃԵՄԱՍՐԱՀԻՑ 50.0 ՔՄ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Ավետյաց» պարային համայութի պարուսույց Արմինե Վահրամի Մովսիսյանի դիմումը՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող մշակույթի տան երկրորդ հարկի ճեմասրահից 50.0 քմ տարածքը վարձակալությամբ երկու տարի ժամկետով հատկացնել «Ավետյաց» պարային համույթի պարուսույց Արմինե Վահրամի Մովսիսյանին։
- Տարածքի վարձակալության վարձավճարի չափը 1 քառակուսի մետրի համար սահմանել ամսական 1000 (հազար) ՀՀ դրամ (ընդամենը՝ 50000 ՀՀ դրամ):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.96 Կբ)
|
|
(281.15 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|