|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 մարտի 2025 թվականի N 46-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԵՐԻՆ ԴԵՄԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 32 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԻՎ 1, ՆԵՐՔԻՆ ԴՈՒՐԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 28 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԻՎ 2 ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԸ ԵՎ ԳԵՏԱՓՆՅԱ ԹԱՂԱՄԱՍԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ» ՋՕ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դեմեր թաղամասի 4-րդ փողոց, թիվ 32 հասցեում գտնվող թիվ 1, Ներքին Դուրան թաղամասի 10-րդ փողոց, թիվ 28 հասցեում գտնվող թիվ 2 խորքային հորերը և Գետափնյա թաղամասի 3-րդ փողոց, թիվ 11 հասցեում գտնվող պոմպակայանը ոռոգման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրել «Գեղարքունիք» ՋՕ ընկերությանը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -16 ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|