Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 504-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2025 թվականի N 504-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔ, Հ․ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՉԻԿ ՍՈՒՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԼՄԱՍՏ ԳՐՈՒԶԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 29-րդ կետի պահանջով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Վաչիկ Սուրիկի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Հ․ Ներսիսյան փողոց, 2-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վաչիկ Սուրիկի Սարգսյանի (ծնված՝ 06․11․1976 թվականին) և Ալմաստ Գրուզի Սարգսյանի (ծնված՝ 13․11․1949 թվականին) շինությունների և սպասարկման համար անհրաժեշտ 05-003-0459-0064 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,1434 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 20.46 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1971 թվականին),  116.10 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1971 թվականին), 23.70 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1971 թվականին), 36.0 քմ մակերեսով անասնաշենքի (կառուցված՝ 1975 թվականին)  և 50.21 քմ մակերեսով ավտոտնակի-հացատան (կառուցված՝ 1985 թվականին)  սեփականության իրավունքը (ընդհանուր հողամասի հատկացումը 1,16 հա, գրանցված ունի 1,223 հա):
  2. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Մարտունի քաղաքի Հ․ Ներսիսյան փողոց, 2-րդ փակուղի, թիվ 2 հասցեն:
  3. Հատկացված ընդհանուր հողամասի չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,1434 հա բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը:
  4. Սույն որոշումից ծագող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner