Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Սամվել Մանուկի Խաչատրյանի 04.03.2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում գտնվող 05-062-0023-0008 կադաստրային ծածկագրով 0․02 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (հասցեն՝ գյուղ Մադինա, 3-րդ փողոց, թիվ 16/2), 05-062-0024-0015 կադաստրային ծածկագրով 0.0249 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (հասցեն՝ գյուղ Մադինա, 3-րդ փողոց, թիվ 16/1), 05-062-0011-0009 կադաստրային ծածկագրով 0.00713 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (հասցեն՝ գյուղ Մադինա, 12-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 8) և 05-062-0049-0007 կադաստրային ծածկագրով 0.0553 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (հասցեն՝ գյուղ Մադինա, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, թիվ 7)՝ Մարտունի համայնքի բաժնային սեփականություն հանդիսացող 1/2 բաժնեմասերը նվիրատվությամբ օտարել նշված գույքերի մյուս 1/2 բաժնեմասերի սեփականատեր հանդիսացող Սամվել Մանուկի Խաչատրյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|