|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հուլիսի 2024 թվականի N 1208-Ա |
ԱՐՄԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ 20.07.2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՄԱԴԻՆԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 60,0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արմեն Վոլոդյայի Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ.
- Արմեն Վոլոդյայի Ղազարյանի հետ 20.07.2023 թվականին կնքված Մադինա բնակավայրի վարչական սահմանների ներսում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 60,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրից օգտվելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգել 1 տարով՝ մինչև 2025 թվականի հուլիսի 25-ը:
- Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|