Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի №521-Ա որոշման 5-րդ կետը և Մարտունի քաղաքի բնակիչ Անդրանիկ Իշխանի Գրիգորյանի 30.08.2023 թվականի №5096-Ք դիմումը՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի 15/1 շենք, թիվ 7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0451-0104-001-007 կադաստրային ծածկագրով 110.45 քմ մակերեսով բնակարանը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №23062021-05-0056 վկայական, տրված՝ 2021 թվականի հունիսի 23-ին, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված հողամասի ծածկագիրը՝ 05-003-0451-0104, մակերեսը՝ 0.1942 հա) նվիրատվության պայմանագրով օտարել այդ բնակարանում բնակվող Անդրանիկ Իշխանի Գրիգորյանի ընտանիքին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|