Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 184-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2023 թվականի N 184-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՇԱՀԵՆ ՌՈՒՍՏԱՄԻ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 05-039-0219-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.16105 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, 05-039-0219-0013 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և Լիճք բնակավայրի բնակիչ Շահեն Ռուստամի Գեղամյանին կառուցապատման իրավունքով պատկանող պետական սեփականություն հանդիսացող 05-039-0219-0013 կադաստրային ծածկագրով 0.16105 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ, գոյություն ունեցող շինության կողային հատվածում կցակառույց՝ առևտրի և սննդի սպասարկման կետ կառուցելու համար:
  2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ գործընթացը կազմակերպելու համար համապատասխան հողաշինարարական գործը ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -17

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner