Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 817
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 756-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2025 թվականի N 756-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐՔԻՆ ԴՈՒՐԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-066-0098-0022 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 25.06.2025 թվականի №94-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուբիկ Գուրգենի Գորանցյանի 29.05.2025 թվականի №3507-Ք դիմումը՝ որոշում եմ.

 

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող, Ռուբիկ Գուրգենի Գորանցյանին (ծնված՝ 02.04.1971 թվականին) և Ռուզաննա Բեգլարի Թամազյանին (ծնված՝ 16.11.1975 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-066-0098-0022 կադաստրային ծածկագրով 0.14223 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 61.05 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 41.48 քմ, կառուցված՝ 2010 թվականին), 3.34 քմ արտաքին մակերեսով նկուղի բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (ներքին մակերեսը՝ 2.9 քմ, կառուցված՝ 2010 թվականին), 146.77 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 108.91 քմ, կառուցված՝ 2015 թվականին), 6.27 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2015 թվականին), 120.61 քմ արտաքին մակերեսով ձեղնահարկը (ներքին մակերեսը՝ 98.91 քմ, կառուցված՝ 2015 թվականին)  և 8.77 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2019 թվականին) ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
    նկուղի համար՝ 61.05x10000x0.1028=62759 (վաթսուներկու հազար յոթ հարյուր հիսունինը) ՀՀ դրամ.
    նկուղի բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 3.34x10000x0.1028=3433 (երեք հազար չորս հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ.
    բնակելի տան համար՝ 146.77x10000x0.1028=150880 (հարյուր հիսուն հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ.
    բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 6.27x10000x0.1028=6446 (վեց հազար չորս հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ.
    ձեղնահարկի համար՝ 120.61x10000x0.1028=123987 (հարյուր քսաներեք հազար ինը հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ.
    պարսպի համար՝ 8.77x6000x0.1028=5410 (հինգ հազար չորս հարյուր տասը) ՀՀ դրամ.
    ընդամենը՝ 352915 (երեք հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  4. Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023HQWNG8):
  5. Հատկացման չափից մինչև քսան տոկոս ավել օգտագործվող 0.00223 հա հողամասի նկատմամբ (փաստացի օգտագործվող մակերեսը՝ 0.14223 հա, գրանցված մակերեսը՝ 0.14 հա), որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ճանաչել սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը։
  6. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  7. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դուրան թաղամաս, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 1 հասցեն։
  8. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner