Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008 թվականի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Վարդանուշ Ազզի Արուշանյանի, Թամարա Արշակի Գասպարյանի և Վալերիկ Արշակի Արուշանյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 8-րդ փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Վարդանուշ Ազզի Արուշանյանի (ծնված՝ 28․04.1954 թվականին), Թամարա Արշակի Գասպարյանի (ծնված՝ 13․07.1978 թվականին) և Վալերիկ Արշակի Արուշանյանի (ծնված՝ 15․12.1979 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0136-0058 կադաստրային ծածկագրով 0,3192 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 119.67 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1976 թվականին) և 59,03 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1976 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը՝ 0,54 հա):
- Հողամասի վրա առկա է 43,86 քմ մակերեսով ինքնակամ կառուցված անասնաշենք-հացատուն (կառուցված՝ 2010 թվականին)։
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 8-րդ փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 1 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|