Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 247
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1612-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1612-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԵՐԻՆ ԴԵՄԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 64 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-066-0059-0014 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Նվարդ Վանիկի Վարդանյանի 09.10.2024 թվականի №7014-Ք դիմումը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դեմեր թաղամասի 1-ին փողոց, թիվ 64 հասցեում գտնվող, Աբով Ռազմիկի Վարդանյանին  (ծնված՝ 02.02.1961 թվականին), Նվարդ Վանիկի Վարդանյանին (ծնված՝ 15.11.1958 թվականին), Գարիկ Աբովի Վարդանյանին  (ծնված՝ 26.01.1984 թվականին), Զոյա Աբովի Վարդանյանին  (ծնված՝ 03.10.1980 թվականին)  և Շուշան Աբովի Ալեյանին (սեփականության իրավունքի գրանցման վկայականում ազգանունը՝ Նահապետյան, ծնված՝ 01.03.1983 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-066-0059-0014 կադաստրային ծածկագրով 0.11566 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 51.04 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 33.31 քմ, կառուցված՝ 2015 թվականին), 150.33 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 121.77 քմ, կառուցված՝ 2018 թվականին) և 6.03 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2018 թվականին) ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
    նկուղի համար՝ 51.04x10000x0.1028=52469 (հիսուներկու հազար չորս հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ.
    բնակելի տան համար՝ 150.33x10000x0.1028=154540 (հարյուր հիսունչորս հազար հինգ հարյուր քառասուն) ՀՀ դրամ.
    պարսպի համար՝ 6.03x6000x0.1028=3719 (երեք հազար յոթ հարյուր տասնինը) ՀՀ դրամ.
    ընդամենը՝ 210728 (երկու հարյուր տասը հազար յոթ հարյուր քսանութ) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  4. Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023QW3TZW):
  5. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  6. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դեմեր թաղամաս, 1-ին փողոց, թիվ 64 հասցեն։
  7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner