|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 ապրիլի 2025 թվականի N 582-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԻՆԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-052-0003-0049 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ծովինար բնակավայրի բնակիչներ Արմեն և Անուշ Գևորգյանների՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №28042025-05-0032, տրված՝ 2008 թվականի հոկտեմբերի 20-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
- Արմեն Նորիկի Գևորգյանին (ծնված՝ 19.12.1974 թվականին) և Անուշ Սամվելի Գևորգյանին (ծնված՝ 13.01.1982 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-052-0003-0049 կադաստրային ծածկագրով 0,01 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականը ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|